«Հենց մենք պետք է կանգնեցնենք ամբոխը». Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարծում եմ՝ հենց մենք՝ մտքի աշխատանքով զբաղված ու պատասխանատու մարդիկ պետք է կանգնեցնենք ամբոխը։ Ոչ մի ամբոխ ոչ մի լավ բան չի բերել որևէ հանրությանը։
Այդ պատճառով պիտի խեթ հայացքով նայենք այն բոլոր լրատվամիջոցներին, որոնք գրգռում են ամբոխը։
Ինչ կառաջարկեմ այս պատասխանատու մարդկանց։ Մենք պետք է միավորվենք։ Չէ, չհանդիպենք ու ծանոթանանք (մեծ հաճույքով կծանոթանամ յուրաքանչյուր պատասխանատու մարդու հետ), չսարքենք կուսակցություն։ Մնանք նույն հայացքներին ու դիրքորոշումներում, նույն մշակույթում ու խոսույթում, բայց թույլ չտանք, որ անպատասխանատուներն ու արկածախնդիրները մեր պետությունը քանդեն՝ ապավինելով ամբոխի հոգեբանությանը։ Դրա համար առաջարկում եմ, որ մենք ոչ մի սադրանքի չտրվենք, խեթ նայենք այն մեդիաներին ու գործիչներին, որոնք ամբոխային տրամադրություն են ստեղծում՝ օգտագործելով մեզ ոչ հարիր բառապաշար կամ մեթոդներ։ Եթե անգամ այդ լրատվամիջոցի կամ գործչի թույնն ուղղված է մեզ թշնամաբար տրամադրված կառույցին կամ անհատին, ոչ թե ուրախանանք, այլ սաստենք։ Հայաստանում գտնվող անգամ ինձ թշնամաբար տրամադրված մեկը Հայաստանի մի մասն է։ Եվ նրան ուղղված հարվածը Հայաստանին էլ է խոցում։
Քանի՞ մարդ լքեց Հայաստանը՝ չդիմանալով սոցիալական ստիգմատիզացիային (խարանում, պիտակավորում)։
Մենք պետք է միավորվենք ու թույլ չտանք մեր հանրային չափանիշները իջեցնել։ Միայն այս չափանիշների շուրջ։
Սա չարեցին անցած դարի վերջի մտավորականները, չարեցինք նաև հետո։ Մենք ենք պատասխանատու»։

«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
011:18
«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն
2011:13
«Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում»․ Զարուհի Մուրադյան
2910:48
«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց ԱԺ-ում ԲՀԿ-ին պատկանող մանդատների գողությունը»․ Մեսրոպ Եսայան
3710:30
«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից հետո դեռ չի ասել՝ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, պատերազմ կսկսվեր»․ Տիգրան Աբրահամյան
4910:06
«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
14609:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
5909:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
6909:00