Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գոնե էս օրերին բարեխիղճ ծառայություն մատուցեք մեր վճարած հարկերի դիմաց»․ Արշալույս Մղդեսյան

«Գոնե էս օրերին բարեխիղճ ծառայություն մատուցեք մեր վճարած հարկերի դիմաց»․ Արշալույս Մղդեսյան
256
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ., 10:12

«Մեդիա-կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի Երևանի քաղաքապետարան, երբ մարդկանց հրավիրում եք Երևան քաղաքի տոնը նշելու, մեծ միջոցառումներ կազմակերպում, զուգահեռ ապահովեք հանրային տրանսպորտի՝ սովորականից ավելի ինտենսիվ ու երկարօրյա աշխատանքը:
Նման օրերին տրանսպորտը ոչ թե սովորական կիրակնօրյա, այլ արտակարգ ռեժիմով պետք է աշխատի: Փոխադրամիջոցները պետք է երթևեկեն ոչ թե 30 րոպեն մեկ, այլ 10 րոպեն մեկ հաճախականությամբ:
Գոնե էս օրերին քիչ, թե շատ բարեխիղճ ծառայություն մատուցեք մեր վճարած հարկերի և գումարների դիմաց: Լսված ջազից, դասական երաժշտությունից և խմված գինուց հետո, երբ մարդիկ անտանելի պայմաններում տուն են վերադառնում, շատ տհաճ նստվածք ու վատ «պոսլեվկուսյե» է մնում:
Մեր ավտոբուսն ամեն կանգառում մի 15 անգամ դուռ էր փորձում փակել: Ավտոբուսն ուղղակի գերծանրաբեռնված էր, դռները չէին փակվում:
Իսկ վարորդից տեղեկացա, որ կես ժամ «կանեցում» սպասելուց հետո նոր է երթուղի դուրս եկել ու սա վերջինն է, եկել է՝ «սաղին հավքի ու գնա»:
Իսկ էդ պահին դեռ 22:30 էր»: