Նախկին պատգամավորի որդու ընկերությունը միլիարդների պետգնումներ է կատարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միլիարդավոր դրամների պետական գնումներ են արվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։
2024 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ը «Բիդեք» ՍՊԸ-ի և մի քանի գերատեսչությունների միջև 7 պայմանագիր է կնքվել, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ։
Պաշտոնական աղբյուրներից պարզեցինք, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 4 միլիարդ դրամ և ավելի։ Հենց այս ընկերությունն է, որ ստանձնել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների կատարումը։ Այս ծառայությունը մատուցելու համար Դավիթ Սեդրակյանի ընկերությանը տրամադրվել է 743 մլն ՀՀ դրամ։
Մանրամասնենք, որ Սեդրակյանի «Բիդեք» ՍՊԸ-ի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագիրն արժեցել է 844 մլն 937 հազար դրամ, նպատակը՝ ««ՀԱԷԿ» ՓԲԸ կարիքների համար պահեստային ճգնաժամային կենտրոնի կառուցման աշխատանքներ»։
«Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջեւ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 431 մլն 980 հազար դրամ, նպատակը՝ «կրթական օբյեկտների հիմնանորոգում (Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման 2024թ. աշխատանքներ)»։
«Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 9 մլրդ 410 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքի» մատուցում։
«Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջև կնքված պայմանագիրն արժեցել է 438 մլն 822 հազար դրամ, նպատակը՝ «կամուրջի հիմնանորոգման աշխատանքների» մատուցում։
«Բիդեք» ՍՊԸ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագիրն արժեցել է 2 մլրդ 964 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արագածոտնի մարզի ք. Աշտարակի Վ. Պետրոսյանի անվ. հիմն. դպրոցի կառուցման աշխատանքների» մատուցում։
«Բիդեք» ՍՊԸ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված մյուս պայմանագրի արժեքը կազմել է 1 մլրդ 91 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արարատի մարզի Լուսաշող բնակավայրի կրթահամալիրի կառուցման» աշխատանքների» մատուցում։
Պայմանագրերը կնքվել են հրատապ բաց մրցույթի կամ բաց մրցույթի ընթացակարգով՝ այսինքն՝ առանց մրցակցության»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
8016:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
41713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
124313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
47512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
83511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
129911.08.2026, 21:04