«Ավելի «խելոք» բան մեկ էլ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան էր բրնձել». Արթուր Խաչատրյան

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «Ես ֆանտասմագորիկ ժանրի հայտարարությունները սովորաբար չեմ մեկնաբանում, բայց այն ինչ մի քանի օր առաջ ասաց Հայաստանի ԱԽՔ-ը, անտեսել չի կարելի: Առաջարկում է ցորենից անցնել բրնձի: Ավելի «խելոք» բան մեկ էլ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան էր բրնձել: Երբ իրեն ասել էին, որ ժողովուրդը հաց չունի, նորին մեծությունը խորհուրդ էր տվել. "Qu'ils mangent de la brioche" (թող թխվածք ուտեն): Ինչպես հայտնի է, ֆրանսիացիք կտրեցին այն գլուխը, որտեղ նման միտք էր ծնվել:
Եկենք նայենք 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պարենային հաշվեկշվին: Հայաստանում անցյալ տարի արտադրվել է 180.000 տոննա հացահատիկ, ներմուծվել է 465.000 տոննա՝ 2,5 անգամ ավելի: Սննունդում օգտագործվել է 386.000 տոննա, անասուններին բաժին է հասել 117.000 տոննա: Ոչ մի հատիկ բրինձ Հայաստանում չի աճեցվել, ներմուծվել է 10.000 տոննա: Տարվա ընթացքում ավելի քան 57 անգամ (!!!) ավել ցորեն է օգտագործվել, քան բրինձ: Ինչպե՞ս է Արմեն Գրիգորյանը պատկերացնում փոխարինումը: Հասկանո՞ւմ է, որ ինքն առաջարկում է փոխել հազարամյակների ընթացքում ձևավորված սննդակարգը: Էդ իրենք են երևի փայտիկներով Պեկինյան բադ ուտում, մի քիչ էլ բրինձ, որ ցույց տան, որ «պռադվինուտի» կոսմոպոլիտ են: Հայերս հաց ենք ուտում: Հպարտ Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ կան, ում համար հացն է հիմնական ուտելիքը: Մարդիկ ոչ թե Պեկինյան բադի, այլ անհայտ ծագման սառեցրած հավի բդին են կարոտ: Գոնե գիտի, թե բրինձը ցորենից որքան է թանկ, ի՞նչ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում ոչ բարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցների վրա: Չգիտի: Ինքը կուշտ է...
Հայաստանը 30%-ից էլ քիչ է ցորենով ինքնաբավ: Ավելի պարզ, երեք մատնաքաշից երկուսը թխվել է ներմուծված (բացարձակ մեծամասնությունը՝ Ռուսաստանից) հացահատկից: Եթե Հայաստանի իշխանություններն ուզում են նվազեցնել ներմուծումներից կախվախությունը, պետք է բարձրացնեն ցորենի ինքնաբավության աստիճանը: Հայաստանի վարելահողերի կեսը չի մշակվում: Ելնելով բնակլիմայական պայմաններից ու ոռոգման համակարգի վիճակից, այդ հողերի զգալի մասի վրա հիմնականում հացահատիկ կարող է աճել: Օգնեք գյուղացիներին, որ չմշակվող հողերը մշակեն, հաց ցանեն: Քավ լիցի, չեմ ասում բարձրարժեք մշակաբույսերի փոխարեն ցորեն ու գարի ցանեք: Խոսում եմ չմշակվող հողերի մասին, խոսում եմ երկրի պարենային անվտանգության մասին: Բայց դե, սրանց համար կարևորն օրիգինալ երևալն է: Ջահնամ, թե ծաղրի առարկա չեն դարձել»:


«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
157416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201610.11.2026, 19:37