Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը
![]() 222 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ., 22:24 Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Հունիսի 26-ին հայկական կողմը հայտնել էր պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթի ստացման մասին։ Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը։ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահը երեկ անիրատեսական էր համարել այդ առաջարկը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
