Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
467
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ., 12:48

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և վիրավորների կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ շտապօգնության բժիշկները երկու հոգու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղի ունեցածը շմոլ գազի հետևանք է, թե սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: