«Հանցավորության աճի փոխարեն քննարկվում է Քյարամյան-Աղազարյան սկանդալը»․ Հակոբ Բադալյան
![]() 182 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 09:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Խորհրդարանական հայտնի սկանդալի ստվերում մնաց բուն թեման՝ երկրում քրեածին վիճակն ու իրավապահների խիստ անարդյունավետ աշխատանքը: Ավելին, հենց իրավապահներն իրենք խոստովանեցին խորհրդարանում, որ վերջին տարիներին արձանագրվել է հանցավորության էական աճ: Սա պետք է լիներ հանրային գլխավոր թեման, սա պետք է լիներ հասարակական-քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը: Դրա փոխարեն, մենք արդեն երկու-երեք օր քննարկում ենք Քյարամյան-Աղազարյան սկանդալը: Ըստ երևույթին, եթե որևէ մեկը սցենար մտածեր, թե ինչպես հանրային ուշադրությունը բուն օրակարգից տեղափոխեր հպանցիկ թեմայի, հազիվ թե կարողանար մտածել ավելի հաջող տարբերակ: Իսկ Հայաստանում հանցավորությունը շարունակում է աճել, ստանալ տարատեսակ առավել ցինիկ ու հանդուգն դրսևորումներ, սկսած պարզապես խուլիգանությունից, քրեական բարքերից, գողությունից, մինչև թմրանյութերի վաճառք, որը իր «ազատությամբ» արդեն հասել և անցել է դպրոցների շեմը: Ճանապարհային երթևեկության մասին թերևս խոսելն ավելորդ է: Այստեղ տեսախցիկների դիմաց նստած սպասում են, որպեսզի վարորդը մի գիծ տրորի, մի քանի վայրկյան ավել կանգնի չնախատեսված վայրում, որ անմիջապես վարչական ակտը դակեն և ուղարկեն տուն, իսկ ճանապարհներին լկտի ու դժոխային վարքագծին հետևող չկա: Ավելորդ է ասել թերևս, որ չկա կառավարման համակարգ, որն ի վիճակի կլինի զբաղվել այդ հարցով: Հետևաբար, պետք է անել առավելագույնը՝ հասարակությանը տարատեսակ հպանցիկ տեսարաններով զբաղեցնելու համար: Ցավոք, չկան նաև հասարակական-քաղաքական ինստիտուտներ, որոնք թույլ չեն տա հասարակությանը զբաղեցնել տեսարաններով և կպարտադրեն իրապես հանրային եւ պետական կարեւորության օրակարգեր, պահանջելով դրանց համար պատասխանատվություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
