«Ադրբեջանի պաշտպանական ծախսերն ավելացել են 1,7 միլիարդ մանաթով»․ Հակոբ Բադալյան
![]() 161 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 11:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծում պաշտպանական ծախսերը ոչ միայն չէին ավելացված, այլ նաև նվազել էին մոտ 6 տոկոս՝ 2024-ի համեմատ: Բայց, Իլհամ Ալիևի հանձնարարությամբ դրանք ավելացել են 1,7 միլիարդ մանաթով և Ադրբեջանը նախատեսում է ծախսել մոտ 5 միլիարդ դոլար: Ընդ որում, ամենից զավեշտալին այն է, որ Ալիևը այդ հանձնարարությունը բացատրել է Հայաստանի աճող ռազմականացմամբ: Հասկանալի է, որ Հայաստանի սպառազինության ձեռքբերումն ու պաշտպանական ծախսերը մեղմ ասած չունեն այն տեմպը, որը կարող է առանձնապես մտահոգել Բաքվին, բայց Ադրբեջանի համար խնդիրն իհարկե դա չէ, դա առիթն է, իսկ բուն հարցը այն է, որ Ալիևը շարունակում է հետապնդել իր գլխավոր հավակնությունը՝ դառնալ Կովկասի գերակա պետություն: Կհաջողվի նրան դա, թե ոչ, սա հարցի մյուս կողմն է: Ավելին, Ադրբեջանի այդ հավակնոտ նպատակը կարող է թելադրված լինել իհարկե նաև ավելի մեծ մտավախություններով: Մասնավորապես, Ալիևը թերևս համարում է, որ աշխարհաքաղաքական վերաձևումների այս մեծ գործընթացի կամ փաստացի համաշխարհային պատերազմի պայմաններում գոյություն ունեցող ռիսկերի հանդեպ պետք է վարել ագրեսիվ քաղաքականություն, ըստ այդմ դնել հավակնոտ նպատակներ, առնվազն սեփական խաղադրույքները բարձրացնելու և նվազագույնի հասնելու համար: Հակված եմ մտածել, որ նա ըստ էության չի ուզում պատերազմ: Ոչ թե խաղաղասեր լինելու պատճառով, այլ չի ուզում, որովհետև իր համար շատ ավելի շահեկան է «նախապատերազմական» ռեժիմը՝ քաղաքական մանևրի համար, քան պատերազմը, որը կարող է պարունակել անկանխատեսելիություն և դուրս լինել իր կառավարման տիրույթից: Բայց, նա պատրաստվում է պատերազմի, շատ լավ պատկերացնելով, որ այդ որոշումը կայացվելու է իրենից դուրս, և, եթե կայացվեց ու հասունացվեց աշխարհաքաղաքական տիրույթում, ինքը ստիպված է լինելու հաշվի նստել այդ որոշմանը, ավելին՝ ինքն է լինելու այդ որոշման կատարածուն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
