«Ֆունդամենտալ հարց է՝ ՀՀ քաղաքացին այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՝ ոչ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 200 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 11:48 «ֆունդամենտալ հարց է՝ ՀՀ քաղաքացին այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՝ ոչ, եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդը ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն էլ ընդունենք, ինչ փող էլ ծախսենք, խնդրի լուծում չէ»․- Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով ժողովրդագրական ռազմավարությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հայտնեց իր տեսակետը, թե ինչ է բարեկեցությունը․ «Ինչ նկատի ունենք բարեկեցություն ասելով։ Բարեկեցության մասին խոսելիս պետք է նկատի ունենլ կենցաղային բարեկեցությունը՝ ապրել, սնվել և այլն։ Բարեկեցության մեջ մտնում է նաև նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, նորմալ կոմունալ ծառայություններ ունենալը։ Առողջությունն ու նորմալ առողջապահությունը ևս մտնում բարեկեցության մեջ։ Հնարավոր չէ բարեկեցություն պատկերացնել առանց կրթության, որովհետև համոզված եմ եթե ուսումնասիրենք աղքատության երևույթը, 80%-ի դեպքում մենք կհանգենք, որ խնդիրը աղքատության մեջ գտնվող մարդու կրթությունն է։ Ժողովրդագրության համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։ Մենք պետք է հասկանանք ինչպես և ինչ շեշտադրումներով խոսենք ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրն այն, թե ոնց անել, որ իր տղան չգնա բանակ»,-ասաց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
