Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջին օղ կախելու, մեկը՝ խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով»․ Նիկոլ Փաշինյան

«Մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջին օղ կախելու, մեկը՝ խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով»․ Նիկոլ Փաշինյան
206
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 12:24

«Արտագաղթ երևույթը, որը երրորդ հանրապետության պատմության ամենամեծ պրոբլեմն է, ուսումնասիրված չէ»,- կառավարության նիստին ժողովրդագրական ռազմավարության վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ ասաց Փաշինյանը։
«Չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին։ կենացներ ենք ասում՝ սփյուռքը գա․․․ և այլն, ինչի՞ համար գա, ո՞վ ա Բրյուսելի իր հանդարտ կյանքը թողնելու գա Մովսեսում կրակոցների տակ ապրի։ Պետք է առերեսվենք այս խնդիրների հետ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ երբեմն դրսում մարդկանց է հանդիպում, ովքեր արտագաղթելու տարբեր պատճառներ են բերում․ «Մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջին օղ կախելու, մեկը՝ խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով․․․ Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է խոսել»։

«Մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջին օղ կախելու, մեկը՝ խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով»․ Նիկոլ Փաշինյան