Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Տերևները չեն խանգարում միմյանց, քանի որ կիսում են նույն ընձյուղը և արմատը»․ Հակոբ Արշակյան

«Տերևները չեն խանգարում միմյանց, քանի որ կիսում են նույն ընձյուղը և արմատը»․ Հակոբ Արշակյան
242
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 17:06

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Այս բույսն աճում է իմ սենյակի ծաղկամանում:
Ուշադրություն դարձրեք, որ ոչ մի տերև չի խոչընդոտում մյուսին ստանալ լույս և արևի ջերմություն: Նրանք աճում են այնպես, որ չեն խանգարում կամ ստվերում միմյանց, քանի որ բոլորն էլ կիսում են նույն ընձյուղը և արմատը:
Արևի լույսն ու ջերմությունն անսահման են. նրանց միայն անհրաժեշտ է աճել և դիրքավորվել այնպես, որ լավագույնս օգտագործեն այն՝ խաղաղությամբ և ներդաշնակությամբ:
Որքա՞ն ժամանակ դեռ պիտի պահանջվի, որ համակարգերը, կազմակերպությունները, հասարակությունները և պետությունները զարգանան՝ հասկանալու այս պարզ ճշմարտությունը, որն այս գեղեցիկ ծաղիկն արդեն գիտակցել և գործնականում կիրառել է»:

Աղբյուրը`   Հակոբ Արշակյան