«Անբարո սուտ՝ ապրանքը ծախելու համար»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Մարդկանց մեջ խոսակցություն ու նկարներ են տարածվել, իբր թե Հայաստանում վաճառվում է Արցախից բերված նուռ, իբր թե այն ադրբեջանցիները բերում են Վրաստանի տարածքով։
Այդ լուրը մեծ ցավ է պատճառել Արցախցիներին։ Մարդիկ վիրավորված են, որ իրենց ծննդավայրի բերքը հայրենակիցները թշնամուց առնում ու բերում են վաճառելու։
Իրականում Հայաստանի շուկաներում ու խանութներում չկա, գոյություն չունի Արցախից բերված նուռ։ Նախ նրա համար, որ Հայաստանում աճեցված նուռը լիարժեք բավարարում է ներքին պահանջարկը և ամենևին կարիք չկա Վրաստանից նուռ ներկրելու։ Դա նույն է, որ ամառվա սեզոնին այլ երկրից ծիրան ներկրեն Հայաստան։
Իսկ թե ինչու են որոշ առևտրականներ իրենց վաճառած նուռը ներկայացնում որպես Արցախից բերած, վրան էլ գրում «Ղարաբաղ»:
Իմ ծննդավայր Մարտունու տարածաշրջանում մեր մեծերը հաճախ ասում են՝ «անսիրտ առևտրական կա, որի փորը հոգի չկա», այսինքն՝ առևտրականի տեսակ կա, որը սիրտ ու հոգի չունի։
Հիմա այստեղ կան առևտրականներ, որոնք իրենց ապրանքը արագ վաճառելու համար պատրաստ են ամեն տեսակի արարքների, այդ թվում ազգային ողբերգության վրայով քայլելու։ Էդ հիմարները մտածել են, որ իրենց վաճառած նուռը, որ ամենայն հավանականությամբ Մեղրիից կամ Արարատից է, եթե ներկայացնեն Արցախից, մարդիկ կարոտով ավելի արագ ու մեծ քանակով կառնեն ու կտանեն տուն։ Հարցերին էլ, թե բա ոնց եք Արցախից բերել նուռը, պատասխանում են՝ Վրաստանով են բերել... Բացարձակ կեղծիք ու էժանագին, անբարո սուտ՝ ապրանքը ծախելու համար։
Այդ տեսակի առևտրականները չգիտեն հայրենիք, բարոյականություն, ցավ։ Դրանց հետաքրքրում է միայն ապրանք վաճառել, իրենց բառերով՝ սաղացնել։ Չե՞ք տեսել, ինչպես են հոր ու մոր արև երդվում ապրանքի բարձր որակի համար, բայց իրականում սուտ։
Սիրելի հայրենակիցներ, լուրջ մի վերաբերվեք նռան հետ կապված այդ լուրերին, ցավով մի տարեք, ուղղակի թքեք այդպիսի առևտրականների դեմքին ու հեռացեք։
Արցախից նուռ Հայաստանում չկա։ Հիմա չկա, մի քանի տարի հետո կլինի, երբ Արցախի մարզում նուռը կրկին հայերը կմշակեն»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
8016:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
41713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
124313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
47512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
83511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
129911.08.2026, 21:04