«Արատավոր մոդելն ստեղծել եք դուք, ժառանգել է Նիկոլը, բայց մեղադրում եք ժողովրդին». Արգիշտի Կիվիրյան
![]() 367 Կիրակի, 20 հոկտեմբերի, 2024 թ., 19:06 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեք ինչն ա կատարյալ զավեշտալի, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն իրենց մունետիկների միջոցով հա վրդովվում են, թե ինչու Հայաստանի քաղաքացիները իրենց մեծամասնության մեջ զուրկ են քննական մտածելակերպից եւ անձնական պատասխանատվության զգացումից պետության նկատմամբ։ Ուրեմն, նման վարքագիծ քաղաքացիները ցուցաբերում են լիբերալ ժողովրդավարության մոդելի պետություններում, իսկ այ ավտորիտար երկրներում բնակչությունից պահանջվում է լինել իներտ ու ենթարկվել հրամաններին։ Հիմա անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում էր ավտորիտար նեոֆեոդալական կարգի պետություն, ինչի մեջ իրենց զգալի ներդրումը ունեն հենց նախկին իշխանությունները։ Եթե ցանկանում էիք պատասխանատու քաղաքացի, կառուցեիք այլ մոդելի պետություն։ Հիմա կառուցել եք նեոֆեոդալ պետություն, որտեղ մարդը պարտավոր ա եւ սովոր ա չմտածել ու ենթարկվել հրամանի, ու խիստ վրդովվում եք այս կապակցությամբ։ Ուղղակի, երբ անցյալում դուք էին իշխանություն, ու շարքային մարդը ենթարկվում էր ձեզ, այդ մոդելը ձեզ համար խիստ շահեկան ու ընդունելի էր, իսկ հիմա ենթարկվում ա Նիկոլի հրամանին ու չի ցանկանում քննական նայել նրա արածներին, դա էլ անընդունելի ա, քանի որ դուք չեք իշխանության։ Այս արատավոր մոդելը ստեղծել եք դուք, ժառանգաբար այն անցել ա Նիկոլին, բայց, չգիտես ինչու, փորձում եք մեղավոր հանել շարքային մարդկանց...»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
