Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Քողարկիչ ցանցերը թույլ չեն տալիս, որ թշնամին տեսնի մեր զինվորին». Նաիրի Հոխիկյան

«Քողարկիչ ցանցերը թույլ չեն տալիս, որ թշնամին տեսնի մեր զինվորին». Նաիրի Հոխիկյան
333
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2024 թ., 01:12

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ զինվորի ծառայության վայրն ապահովված է անհրաժեշտ պայմաններով, հայրենիքի պայմանական սահման պահելը դառնում է ավելի հանգիստ, զինվորն էլ՝ ավելի խիզախ։
Այս նկարում չի երևում, թե որտեղ է, բայց մեր առաջնագծի հերթական հատված է, որը կահավորվել է թշնամու ԱԹՍ-ներից ու դիպուկահարներից պաշտպանության պայմաններով։ Քողարկիչ ցանցերը թույլ չեն տալիս, որ թշնամին տեսնի մեր զինվորին, ուստի մեծանում է մեր զորքի անվտանգությունը։
Շնորհակալ եմ մեր այն հայրենակիցներին, որոնց օգնությամբ կարողանում ենք պայմանական սահմանը ուժեղացնել և ապահովել հայ զինվորների կյանքի անվտանգությունը։
Շարունակեք մասնակցել առաջնագծի ուժեղացմանը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան