«Վերջին շրջանում նոր տեսակի կոռուպցիա է զարգանում»․ Տիգրան Ավինյան

«Վերջին շրջանում նոր տեսակի կոռուպցիա է զարգանում բրոկերական ընկերությունների կողմից»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ ընկերություններն առաջարկում են կազմակերպել շինթույլտվությունների հետ կապված գործերը՝ փաստացի խաբելով կառուցապատողներին․ «Ասում են՝ կարող ենք կազմակերպել՝ 90% հավանականությամբ, բայց կա 10% հավանականություն, որ գործը չի ստացվի։ Եթե Երևանի քաղաքապետարանը իր ստանդարտ պրոցեսով տալիս է շինթույլտվության դրական եզրակացություն, ապա ստացվում է, որ խնդիրը լուծել են, եթե չի տալիս, ասում են՝ դե չստացվեց, էն 10%-ն աշխատեց»,- մանրամասնեց Ավինյանը՝ խոսքն ուղղելով կառուցապատողներին․ «Մի եղեք միամիտ, Երևանի քաղաքապետարանում նմանատիպ որոշումներ կայացնելու պրոցեսը բավականին դիվերսիֆիկացված է և փաստացի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս իրարից անկախ ճարտարապետներ, և ճարտարապետական խորհրդի կարծքի վրա են միայն տրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքներ և շինթույլտվություններ։ Հետևապես բրոկերական ծառայություններից խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև դրանք փաստացի ապօրինի գործունեություն ծավալող ընկերություններ են: Նրանց հույսը ձեր միամտությունն է»,-ասաց Ավինյանը։

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
14011:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
567Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
223Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
30908.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
29608.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
24908.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
93708.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
21508.09.2026, 08:42