Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«ՊՆ-ում խաղաղ պայմաններում մեկ տարվա մեջ 39 մահվան դեպք կա». Դավիթ Կարապետյան

«ՊՆ-ում խաղաղ պայմաններում մեկ տարվա մեջ 39 մահվան դեպք կա». Դավիթ Կարապետյան
124
Այսօր, 02:06

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորենացի, ականջդ կանչի,
Ողբդ գիտեմ, իմն իմացի…
Վարչապետ ունենք, աշխարհը չունի…
Էքստրավագանտ մտքերով էքսցենտրիկ տիպար, աշխարհացունց խոսքերով խարիզմատիկ կերպար:
Մի հանճար, իմաստության տաճար,
անունը Նիկոլ, ազգի փրկարար:
Մտքի էվերեստ, ուղեղը պահեստ,
Էպոպեայի պոետ, արձակի վարպետ,
Էկլեկտիկայի վիրտուոզ, էպատաժ կուրիոզ,
Որքան էլ «մուխլյոժ», «պարաժ» ու պաթոս,
Մեր հույսի փարոս, դու մեր նոր Քրիստոս…
Մի վունդերկինդ ֆենոմենալ,
վերին աստիճանի ինտելեկտուալ,
օդից խոսես՝ օդաչու է, ծովից խոսես՝ նավաստի է, ջուրը տեսնում ձուկ է դառնում,
ծակը տեսնում մուկ է դառնում:
Մի խոսքով, հոյակապ մի անձնավորություն, ճշտի գուրու, բարեվարքության բաբելոն,
մեծ հումանիստ, լավատես-ուտոպիստ,
նոբելյան մրցանակի պատրաստի արտիստ:
Բա Մաեստրոյի խոհափիլիսոփայական զեղումները:
Այս շաբաթ վերջինս մեզ պետք է հիացնի իմաստության արգասիք՝ խորիմաստ թեզերով.
Թե բա՝ «Աստված ասել է՝ քրտնես, հիմա թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես, թե ինչ անելուց կքրտնես, սոցիալ-հոգեբանությունը հենց դա է»:
«Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ՝ հայրենիքը չի կարող արժեք լինել»:
Շիրակցիներին պետք է անվճար բիզնես խորհրդատվություն տա, թե բա՝ «Ձեզ մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն, 2 հատ քյոթուկ:
Նստեք ճամփին փող աշխատեք, բայց նայեք տեսեք, ՀԴՄ-ն կխփե՛ք»:
Մառազմն այսքանով չի ավարտվում:
Շարունակվում է «բարձրյալի»՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց» գիտահետազոտական, հոգեբանա-փիլիսոփայական լեկցիաները:
Սերը կրթության ու գիտելիքի հանդեպ մեր ամենագետ առաջնորդին ստիպում է Ֆանտաստիկ արագությամբ կառուցել «Ակադեմիական քաղաքը», այնտեղ հանգրվանող մետրոն ու գնացքը:
Միտքն էլ առույգ պահելու համար կա հեծանիվը ու գյուղացու տված խաշլամի պատիվը:
Ու թող աշխարհը զարմանքից ապշի,
որ վարչապետ ունենք առանց դիպլոմի,
Որ ձոներ է հյուսում, ուղեղ լվանում,
ու մի ողջ ազգի մատին ֆռռցնում:
Խորապես թքած ունենալու ընդունակություններով օժտված բարոյազուրկ մի բլոգեր, ով բանուգործը թողած հեծանիվ է քշում, շնափայ դառնում, քֆուր է լսում ու չի ազդվում,
ով իր ուտելն ու խմելը, ման գալն ու քարշ գալը, պետք լինի զուգարան գնալը կլուսաբանի, որ «անմիջականության կտով» զոմբլո պահի, «պադպիսչիկներին» հրճվանք պարգևի:
Բա ճկուն-ճարպկություն, գավառական շուստրիությունը.
Տարիներ առաջ կար մի ձայնագրություն,
որում վերջինս ասում էր, որ պատրաստ է իրեն գժի տեղ դնել, անմեղսունակություն ձևացնել։
Դե հիմա աշխարհ, արի կողմնորոշվիր,
թե դու գործ ունես սուտի գժի հետ,
թե՞ իրական գիժ է, քարշ տալիք խաչ առհավետ:
Բա կինը.
մի հասարակ տան տնտեսուհի,
ով տոլմա է փաթթում, լոբի է փռթում,
լանչ բոքս հավաքում, 1 միլիոնանոց ճաշկերույթ անում:
Ղեկին էլ երգում, պարում, զվարճանում, լուքը, վոյաժն ու մակյաժն էլ ինստայում դնում:
Բա «տան» մյուս անդամները…
Բա չունենա՞ս անձնական գլխավոր դատախազ, ով չի վարանի ասել՝ «Վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջ սպանության գործով բավարար ապացույցներ չկան, որ գործը դատարան գնա», ըստ որի՝ «քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ, իսկ դավաճան գոռալը հանցագործություն է»:
Քննչական Կոմիտեի նախագահ,
ում մինչև ծնկների մեդալները վկա՝
Չապաևը, Ժուկովն ու Ռակասովսկին գերեզմանի մեջ շուռ կգա:
33-ամյա գեներալիսիմուս ֆիքստուլ նախագահ, ով մատ թափ կտա, «կուռաժիտ» կգա, գողական վարքն էլ՝ ինձ ու ձեզ վկա:
Դե բա ամբարտավանության «դոպուսկ դաբրոն» կա, «за взятие Банка Шуши!» մեդալը վկա:
Ու ի՞նչ խարդավանք, ի՞նչ դավադիր պլան,
թե բա դիրքը չարաշահել է, «աչյոտ» պետք է տա, կամ թողնի գնա:
Ու մեկը չկա թեթև հուշում տա,
որ բոլորիդ վրա այնքան կոմպրոմատ կա,
սեզամը բացի, սաղիդ դեմ կտա:
Այնպես որ, թող դուխով մեկը հայտնվի, որ իր հասցեին ռեպլիկ կթողնի,
իսկ մինչ այդ «լոմկա» կեր ու սուս մարսի,
«черт побери» ասա, «մանդրաժով» ապրի:
Բա թե՝ ճաք ու ճգնաժամ, բուրգի փլուզում, այսօր-վաղը՝ պալատական հեղաշրջում…
Բայց վաղ թե ուշ պաշտոնը ցնդավ, պագոնն էլ ընկավ, ամեն մի «մեդալ-սխրանքի» գինը պետք է տա:
Շուշի մշակույթի տուն, պայթյուն, զոհված ոստիկան, վերևից տեսնելու են արդար դատաստան:
Միայն թե, սիստեմը չգա որոշման՝
իրենից սարքել Գեորգի Կուտոյան…
Ունենաս Պաշտպանության նախարար, ում օրոք խաղաղ պայմաններում մեկ տարվա մեջ 39 մահվան դեպք կա, ու առ այսօր հրաժարականի դիմումը չկա:
Ազգային ժողովի նախագահ, որն Ալիևի խոսնակից էլ լավ, կհիշեցնի ՄԱԿ-ի 4 ռեզոլյուցիան ու կլեգիտիմացնի Արցախի օկուպացիան:
Անվտանգության քարտուղար, ով առաջարկում է ցորենից անցնենք բրնձի, որ իբր մեզ համար կանաչ լույս բացվի:
Էլ որն ասեմ, որը թողնեմ,
Ողբը սա է, էլ ում պատմեմ:
Էլ ում դիմեմ, խելքի բերեմ,
Ցրված ազգիս իմի բերեմ…»:

Աղբյուրը`   Դավիթ Կարապետյան