«Դուք ունեք մի վերջին շանս». Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
![]() 180 Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ., 11:00 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում կրկին հաստատեց, որ իրենք այսօր չեն մասնակցելու սահմանազատման վերաբերյալ կանոնակարգի մասին հարցի քննարկմանն ու քվեարկությանը․ «Այս կանոնակարգը հակասահմանադրական է և հակաօրինական, չի առնչվում ազգային պետական շահերի պաշտպանության հետ։ Երեկ հանդես ենք եկել համապատասխան հայտարարությամբ։ Երեկ հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվեց կանոնակարգը, ոչ մի հարցի պատասխան լիարժեք չտրվեց, մնաց օդում կախված։ Այս ԱԺ-ն ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը և այն պայմանում, որ Ադրբեջանում համընթասց գործընթաց տեղի չի ունենում, սա նոնսենս է։ Ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար։ «Հայաստան» խմբակցությունն այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու»,- հայտարարեց Ռուստամյանը։ Հակադարձելով Ալեն Սիմոնյանին՝ Ռուստամյանն ասաց, որ այդ դեպքում փաստաթուղթը ՀՀ-ում կստանա ներքին օրենսդրական ուժ, այնինչ դեռ Ադրբեջանում նման գործընթաց չկա․ «Դուք ունեք մի հատ վերջին շանս։ Հարցը պահեք օրակարգում այնքան ժամանակ, մինչև տեսնեք Ադրբեջանն ինչ է անում, մի վավերացրեք հիմա»,- նշեց Ռուստամյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
