Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ադրբեջանի նպատակը Հայաստանի պետականության վերացումն է»․ ՀայաՔվե

«Ադրբեջանի նպատակը Հայաստանի պետականության վերացումն է»․ ՀայաՔվե
80
Այսօր, 17:18

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան էջի գրառումը․ «Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում։
Ադրբեջանի նպատակը Հայաստանի պետականության վերացումն է։ Պատերազմի վախը մեր գլխին որպես մահակ անընդհատ թափ տալով՝ Ադրբեջանը մեզ պարտադրում է զիջումներ Հայաստանի տարածքի ու ինքնիշխանության հաշվին։
Նրա պահանջները հարաճուն են։ Նա «անկլավների» պահանջով հավակնում է Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող, ռազմավարական նշանակության տարածքների, արտատարածքային հիմունքներով միջանցքի, մեծ ծավալի ռազմատուգանքների, ադրբեջանցի «փախստականների»՝ ՀՀ-ում բնակեցման, ՀՀ-ի զինուժի նշանակալի կրճատման ու ապառազմականացման։ ՀՀ իշխանությունների կողմից դիմակայության բացակայության պայմաններում Ադրբեջանի պահանջների քայլ առ քայլ իրացումը նվազեցնում է Հայաստանի՝ որպես պետության կենսունակությունը, նրան զրկում իր ազգային-պետական շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից։
Այս ամենը Հայաստանի ինքնիշխանության բովանդակությունը կազմող հանգամանքներ են։ Ադրբեջանի այս սանձարձակությանը պետք է ցույց տրվի ազգային, համահայկական դիմակայություն»։

Աղբյուրը`   ՀայաՔվե