Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի հետքաշման մասին
![]() 256 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 12:30 «Ես չեմ պատրաստվում կոորդինատներ տալ, բայց ակնհայտ է, և դա երևաց նաև Տավուշի սահմանը վերարտադրելու համար, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղ իրենք, որովհետև սահմանը եթե սահմանագծված չէ և սահմանազատված չէ, այդ խնդիրը կա: Վերևից մինչև ներքև մենք սահմանը պետք է վերհանենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք, մերը մերն է, իրենցն իրենցը: Իրենք 200 ք/կմ մեր տարածքի մեջ են… Հենց Տավուշում կա երկու եռանկյունիների իրավիճակ՝ մի տեղ մենք ենք իրենց եռանկյունին վերահսկում, մի տեղ իրենք են մեր եռանկյունին վերահսկում»,- նշեց ԱԺ նախագահը։ Անդրադառնալով հարցին՝ մանրո՞ւք է համարում ադրբեջանական ուժի հետ գնալը Հայաստանի տարածքից, Սիմոնյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ հիմնական նպատակը խաղաղություն հաստատելն է և մեր 29,743 ք/կմ-ն արձանագրելը և վերհանելը, դա է հիմնական խնդիրը: Ես մանրուք չեմ համարում, ասում եմ՝ գլոբալ պատկերի մեջ գլոբալ հարցերին պետք է անդրադառնանք: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
