«Եթե ՀՀ-ն հարևան տնտեսությունների հետ կոոպերացիա ունենա, շատ լուրջ տնտեսություն կունենա»․ Խաչատուր Սուքիասյան

«Մենք կհասնենք արդյունքի, որովհետև մեր ուզածը խաղաղություն է, խաղաղություն այն չափորոշիչներով, որոնք ճանաչում է միջազգային հանրությունը։ Արդեն կամաց-կամաց տարածաշրջանում մոտեցումներ են փոխվում, ընդհանուր փոխհարաբերություններ են փոխվում, ապագայում որոշ ցուցանիշներ որոշիչ կլինեն»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ տարածաշրջանում մեկը մյուսի ինքնիշխանությունը հարգելու ինստիտուտը սկսում է ձևավորվել։ «Ադրբեջանի քաղաքական կամ դիվանագիտական արտահայտությունների մեջ ևս կա տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, բայց ես չգիտեմ՝ ինչքանով է նրանց կողմից հարգվում․․․ Ցանկալի է, որ փաստաթղթի ստորագրումը և մեկը մյուսին փոխանցելը լինի։ Ընդհանրապես ես չեմ կարծում, թե քաղաքակիրթ մարդը մտածի պատերազմի մասին, այն էլ այս դարում։ Ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից սպառնալիք, բայց միգուցե, ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն պատասխանել, բայց մի բան տեսանելի է՝ ՀՀ-ն կամաց-կամաց դիվերսիֆիկացված տնտեսությամբ բավականին ընկալելի, ընդունելի է դառնում։
Ընդհանրապես աշխարհում ընդունված բան կա, հարևան պետությունները փոխկապակցված տնտեսություններ ունեն, շատ դեպքերում կոոպերացիան հասնում է 15 տոկոսի։ Եթե ՀՀ-ն բոլոր հարևան երկրների տնտեսությունների հետ կոոպերացիա ունենա, շատ լուրջ տնտեսություն կունենա ապագայում։ Ոնց որ թե գնում ենք դրան»,- նշել է Սուքիասյանը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
6816:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
40913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
121713.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
82311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
127811.08.2026, 21:04