«Հանրային խորհրդին վերապահվում են գործառույթներ, որոնք անգամ ՀՀ գործադիր իշխանությունը չունի»․ Արծվիկ Մինասյան
![]() 238 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 15:42 «Իմ խորին համոզմամբ՝ քննարկման է ներկայացվել մի նախագիծ, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանզի այս նախագծով Հանրային խորհրդին վերապահվում են գործառույթներ, որոնք անգամ ՀՀ գործադիր իշխանությունը չունի»,- այս մասին ԱԺ-ում Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Մասնավորապես Հանրային խորհուրդը, հանդիսանալով խորհրդակցական մարմին, տվյալ պահին հանրային շահի սպասարկմամբ զբաղվող և հանրության տարբեր տեսակետներն արտահայտող, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին հուզող հարցերը քննարկող մարմին է, մինչդեռ այս գործառույթը, որով փորձ է արվում Հանրային խորհրդի կազմում ստեղծել փաստահավաք խումբ, ոչ այլ ինչ է, քան բազմաթիվ գործառույթների միախառնումը մի տեղում՝ սկսած գործադիր գործառույթներից, վերջացրած դատավարականով»,- նշեց պատգամավորը։ Մինասյանը հավելեց, որ նման փորձ եղել է․ «2008թ․ Մարտի 1-ի հանձնաժողովից բացի ստեղծվել էր նաև փաստահավաք խումբ, որի կազմում հանդես եկող անձինք իրենց իրավունք էին վերապահում դատավարական գործառույթներ վերցնել իրենց վրա․․․ Անդրանիկ Քոչարյանը, Սեդա Սաֆարյանը լավ պատկերացնում են՝ ինչպես կարելի է այդ գործառույթները, այդ լծակներն օգտագործել, կարծում եմ, տրամաբանական կլինի հրավիրել նրանց այդ կազմ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
