Արդարադատության նախարարի համար սահմանված «պլանկան» իջեցվել է. «Ժողովուրդ»
![]() 180 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 08:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջ մեկ ամիս է չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։ Այսպիսով, ինչպես նախորդ նիստին վարչությունը Արփի Դավոյանին մերժեց, հիմա էլ Արմեն Խաչատրյանին է մերժել: Նշենք, որ նախարարի հիմնական թեկնածուները՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանը, երկուսն էլ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության իրական հեղինակ Անդրանիկ Քոչարյանի թեկնածուներն են եղել, նրանց լոբբինգով կուսակցությունում հենց Քոչարյանն է զբաղվել, սակայն երկուսին էլ Նիկոլ Փաշինյանը մերժել է։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաև, որ խարդավանքների մեծ սիրահար Անդրանիկ Քոչարյանը լծվել է ուժային եւ իրավապահ համակարգի պաշտոնյաների ոտքի տակը փորելու գործին, որպեսզի այդ պաշտոններին, Փաշինյանի մոտ բարեխոսելով, իր թեկնածուներին նշանակել տա։ Ինչպես, օրինակ, Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաք սկսեց, որպեսզի Դավոյանին, ապա Արմեն Խաչատրյանին, նշանակեն այդ պաշտոնում։ Ի սկզբանե հստակ է եղել, որ նոր նախարարը պետք է կին լինի, սակայն Դավոյանից հետո այս պահանջը հանվել է, իսկ Արմեն Խաչատրյանին մերժելուց հետո՝ ՔՊ-ում համարում են, որ պարտադիր չէ, որ նոր նախարարը կուսակցական լինի. ուստի չի բացառվում, որ նոր նախարարը ՔՊ անդամ չլինի, քանի որ գրագետ կուսակցականներ չկան ՔՊ-ում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
