Ինչո՞ւ Արման Թաթոյանին և Լարիսա Ալավերդյանին ՄԻՊ հաստատության 20-ամյակին չեն հրավիրել. որտե՞ղ էր Կարեն Անդրեասյանը. «Ժողովուրդ»
![]() 152 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին նշվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակը՝ կազմակերպելով «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա, բարձր մակարդակի միջազգային համաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք միջոցառմանը հրավիրված եղել է Կարեն Անդրեասյանը, թե ոչ: Ի պատասխան՝ Արթուր Ասլանյանն ասաց. «Մենք բոլոր պետական պաշտոնյաներին հրավեր ուղարկել ենք, իսկ թե ինչու չի եկել, Բարձրագույն դատական խորհրդից ճշտեք, չենք կարող ասել։ Մյուս միջոցառմանը դեռ հրավիրվածներ չկան, այսինքն՝ դեռ չենք ուղարկել հրավերներ։ Միջոցառումները մշակման փուլում են»: Դիմեցինք նաև Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը չի մասնակցել միջոցառմանը՝ հրավեր ունենալով հանդերձ, ինչին ի պատասխան՝ ասացին. «Պարոն Անդրեասյանը, այլ զբաղվածությամբ պայմանավորված, նպատակահարմար չի գտել մասնակցել միջոցառմանը»։ Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու ժամանակ ու նպատակահարմարություն չի ունեցել: Մանրամասները՝ աթերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
