Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՔՊ-ականները Գյումրիում իշխանություն վերցնելու մի շանս ունեն»․ Դերենիկ Մալխասյան

«ՔՊ-ականները Գյումրիում իշխանություն վերցնելու մի շանս ունեն»․ Դերենիկ Մալխասյան
181
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 10:30

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քպականները մի շանս ունեն Գյումրիում իշխանություն վերցնելու՝ ձերբակալել հաղթելու հնարավորություն ունեցող թեկանածուներին ու տոտալ ընտրակեղծիքների տակ մտնել
Ինչքան վերլուծում ես, տրամաբանական բացատրություն չես գտնում, թե Գյումրիում նիկոլենք ասֆալտային վարկանիշով ինչո՞ւ են փորձ անում ընտրական գործընթացների տակ մտնելու։
ՔՊ-ի հավանական թեկնածուներից ես չգիտեմ մեկին, որը անգամ 1 տոկոսի շանս ունենա մաքուր ընտրություններով Գյումրիում հաղթելու։
Իմ իմացած արժանի հավանական թեկնածուներից ու ուժերից ով դրեց, ՔՊ-ին ու իր թեկնածուներին ջախջախիչ պարտության է մատնելու։ Օրինակ, եթե Թումասյանին խնդրեն իր թեկնածությունը դնի, քպական որևէ թեկնածու շանս չի ունենալու։
Գյումրիում ՔՊ-ի հավանական թեկնածուների խայտառակ վարկանիշի մասին անգամ կենտրոնական իշխանությունը գիտի։
Քպականները մի շանս ունեն Գյումրիում իշխանություն վերցնելու՝ ձերբակալել հաղթելու հնարավորություն ունեցող թեկանածուներին ու տոտալ ընտրակեղծիքների տակ մտնել»։