«Թրամփը մեղադրել է Հարիսին, բայց մեղավոր ենք մենք»․ Հակոբ Բադալյան
![]() 173 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 11:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա իհարկե ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր: Տրամպը մեղադրում է Հարիսին, որ նա ոչինչ չարեց, երբ հայաթափվեց Արցախը: Տրամպը, որը ըստ էության ոչինչ չարեց, բացի Կոսովոյի մասին մի՝ փաստորեն դատարկ արտահայտությունից, երբ Ադրբեջանը արդեն օկուպացրել էր Արցախի կեսը: Իհարկե, Տրամպի մեղադրանքն իրավացի է: Հարիսը ոչ միայն չարեց ոչինչ, այլ Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան դիվանագետներ նույնիսկ Արցախի հայաթափումից առաջ հայտարարում էին, թե էթնիկ զտումը իրենց համար «կարմիր գիծ» է: Բայց, այստեղ մեղավոր չէ ոչ ոք՝ թե Հարիսը, թե Տրամպը, թե այդ դիվանագետը: Մեղավոր ենք մենք, որ աշխարհաքաղաքականությունը չափել ենք «ականջներով»: Եվ կրկնակի մեղավոր, երբ դա անում ենք՝ ունենալով անգամ 44-օրյա պատերազմի ծանր դասը: ԱՄՆ կառուցում է Միջին միջանցք՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Միջերկրծովյան ռեգիոն ու Եվրոպա: Արցախն այդ ճանապարհին «ընկած քար» էր, որը ճանապարհից դուրս է բերվել պատերազմով ու հայաթափումով, որովհետև դա դիտվել է նաև այդ ճանապարհից ռուսներին հեռացնելու միջոց: Ի դեպ, հիշեցնեմ նաև, որ Կոսովոյի վերաբերյալ նրա հայտնի հայտարարությունը 2020-ին, որ անձամբ ինձ մոտ էլ առաջացրել էր որոշակի միամիտ հույս, որ նախընտրական լինելուց բացի կարող էր լինել նաև գործնական, հնչեց հենց այս շրջանում, երբ ընտրարշավը հասավ առավել հայաբնակ Կալիֆորնիային»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
