«Պետք չէր հանձնել Արցախն ու փոխարենը նրա կորստի մասին բազմալեզու վրդովմունքներ ստանալ»․ Արմեն Աշոտյան
![]() 203 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 11:48 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը․ «Այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ COP 29-ի առիթով հեղինակած բանաձևը, որի քննարկումները տեղի ունեցան նախօրեին։ Պետք է ընդունել, որ այդ դեբատներն իրականում մի դարպասով խաղ էին, որի ընթացքում բոլոր ելույթները հարված էին Ալիևի արյունոտ ռեժիմին։ Նույնիսկ Եվրահանձնաժողովը ներկայացնող կոմիսար Նիկոլաս Շմիդտը գործադիր իշխանության համար բավականին կոշտ էր։ Կարելի է երկար վիճել, որ դա հերթական բլա-բլա-բլան էր, որ որոշ պատգամավորներ իրենց շահերն ունեն, որ նախապես աշխատանք է տարվել Հայ Դատի գրասենյակի, Հանրապետականի կամ Սփյուռքի կողմից։ Որ այդ ամենը ոչինչ չփոխող, իրական քաղաքականության հետ կապ չունեցող երևույթ էր։ Ինքս, ի դեպ, մի շարք նման կարծիքների հետ կհամաձայնեմ, մի երկու բան էլ ինքս կավելացնեմ։ Բերեմ օրինակներ՝ 2. Արցախի կորստին հանգեցրած նիկոլական արկածախնդիր դավաճանությունը սքողող «Հայաստանի դեմոկրատական առաջընթացի» մասին դատարկ ճոռոմաբանությունն ականջ էր ծակում, հատկապես ինձ մոտ, ով թե՛ 15 տարի աշխատել է Բրյուսելի հետ, թե՛ 15 ամիս շինծու մեղադրանքով և նույն Բրյուսելի գրեթե տոտալ լռությամբ անցկացրել է Բրյուսելին հեչ չնմանվող բանտում։ Բայց հոռետեսությանը զուգահեռ՝ եկեք փորձենք տեսնել նաև այլ հանգամանքներ։ Մի մեղադրեք ամբողջ Եվրախորհրդարանին երեսպաշտության մեջ։ Այո, ելույթ ունեցողների շարքում կան մարդիկ, ում համար դա ընդամենն առիթ էր Մոսկվային հերթական կշտամբանքն ուղղելու, ում քաղաքական ուժերն այս քննարկումները կօգտագործեն Ալիևի հետ հետագա հարաբերություններում ավելի լավ պայմաններ ստանալու համար։ Ով աչք է փակում Հայաստանի ներսում Նիկոլի ավտորիտար տրանսֆորմացիայի վրա։ Հ.Գ. 2. Որպեսզի այդ քննարկումներից և բանաձևից մի կոնկրետ, թեկուզ փոքր, բայց հստակ արդյունք մնա, այս պայմաններում անհրաժեշտ է անել գոնե հետևյալը։ Եվրոպառլամենտից նոյեմբերի 18-22-ը պաշտոնական պատվիրակություն է մասնակցելու Բաքվի COP 29-ին՝ 15 պատգամավորից բաղկացած։ Նրանց բոլորին հատ առ հատ պետք է ողողել զանգերով, նամակներով, հորդորներով և պահանջել, որ Բաքվում անպայման տեսակցեն բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ վերադառնալուց հետո առանձին ասուլիս հրավիրեն այդ հարցով»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
