«Միայն տնտեսական բաղադրիչը բավարար է, որ Թուրքիան կլանի Հայաստանը»․ Արմեն Ռուստամյան
![]() 177 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 16:42 «Հայաստանի կողմից Ադրբեջանին արտոնությունների տրամադրումը մինչև որտեղ է հասել, մենք, ինչպես միշտ, վերջում կտեղեկանանք, որովհետև ամեն ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում, հանրությունը վերջին պահին է դրա մասին իմանում և կանգնում փաստի առաջ»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Կարծում եմ, հիմա խոսքն այն մասին է, որ փորձում են համաձայնության գալ Ադրբեջանի պահանջների հետ կապված, տալ երդումներ, որ դրանք կիրականացնեն․․․ Ես կարծում եմ միևնույն է, մինչև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը իրենց ուզածը մինչև վերջ չստանան, որևէ լուրջ առաջընթաց իրենց հետ հարաբերությունների մեջ դժվար է կանխատեսել»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան ցանկություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, պատգամավորը պատասխանեց․ «Իրենք կկարգավորեն, երբ իրենց բոլոր պահանջները կբավարարվեն, այսինքն, ստանան, մի վիճակ, երբ փափուկ ուժի տրամաբանությամբ ստանան իրենց ուզածը։ Իսկ իրենց ըստ էության Հայաստանի թուրքացմանն հասնելն է։ Միայն տնտեսական բաղադրիչը բավարար է, որ Թուրքիան իր տնտեսությամբ կլանի Հայաստանը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
