Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Դիմել եմ Գլխավոր դատախազություն՝ տեղեկություն ստանալու «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբերյալ»․ Մանե Թանդիլյան

«Դիմել եմ Գլխավոր դատախազություն՝ տեղեկություն ստանալու «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբերյալ»․ Մանե Թանդիլյան
219
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 21:18

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օրից լրանում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգության 25-րդ տարելիցը։
Ակնհայտ է, որ այն ծանր հետք թողեք Հայաստանի զարգացման հետագա ընթացքի վրա։ Միևնույն ժամանակ, որևէ տեղաշարժ չարձանագրվեց գործի բացահայտման ուղղությամբ և 25 տարի անց պաշտոնապես հայտնի է այն, ինչ հայտնի էր ահաբեկչությունից 25 րոպե անց։
2018թ-ից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր «հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման և ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու հնարավորությունների մասին։ Սակայն, փաստորեն բացի իր քարոզարշավի թեմա օգտագործելուց, որևէ արդյունք մինչև այժմ չի արձանագրվել։
Ստացվում է, որ կամ «հոկտեմբերի 27-ի» գործով պատվիրատուներ և այլ կազմակերպիչներ չկան, կամ Նիկոլ Փաշինյանը նույնպես շահագրգռված չէ գործի ամբողջական բացահայտման գործում։
Այս կապակցությամբ դիմել եմ Գլխավոր դատախազություն՝ տեղեկություն ստանալու «հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացված մասի քննության ընթացքի վերաբերյալ»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան