«ՀՀ-ից Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերի միջին դրույքաչափն այսօր 23% է, կիջնի 8.1%»․ Գևորգ Պապոյան

Ընթանում է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
«Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում»,-նիստի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ թվարկելով այդ ապրանքները․ «հանքային և գազավորված ջրերն են, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ կիրառվեկու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր»։ «Արդյունաբերական ապրանքների մասով ներառում է հանքային հումքը, պղնձի և ցինկի, մոլիբդենի հանքաքար, արծաթե իրերը, գոլորշու գենեռատորները, էլեկտրոնային ծխախոտը, տերմոստատը և այլն։ Կազատականացվի իրանական շուկայի մուտքը նաև էլեկտրաէներգիայի, մարտկոցների համար։ Կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։ Ըստ նախնական հաշվարկների իրանական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն ՀՀ-ից Իրան արտահանման 98%։ Հայաստանի Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերի միջին դրույքաչափը այսօր 23% է, և կիջնի 8․1%»,- նշեց Պապոյանը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
6816:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
40913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
121713.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
82311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
127811.08.2026, 21:04