«Բաքուն պետք է ապահովի փախստականների անվտանգ վերադարձը Արցախ». Ժիլբեր-Լյուկ Դևինազ
![]() 361 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 23:00 Նոյեմբերի 11-ին COP29-ն ընդունել պատրաստվող Ադրբեջանն անպատիժ շարունակում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր աղետալի ծրագիրը։ Այս մասին ասվում է «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դևինազի հայտարարության մեջ, որը տարածել է Ֆրանսիայի Սենատի մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանը 10 ամիս սովի մատնեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ փակելով Լաչինի միջանցքը, իսկ հետո ստիպեց ամբողջ բնակչությանը՝ լքել Լեռնային Ղարաբաղը։ Բաքուն դեռևս անազատության մեջ է պահում Արցախի Հանրապետության՝ կամայական ձերբակալված մի քանի քաղաքական գործիչների և շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգությունը ոչնչացնելու իր գործը։ COP29-ի մեկնարկից առաջ մարդկայնության դեմ հանցագործություն համարվող այս հանցագործությունները թողտվությամբ չհրահրելու համար, բարեկամության խումբը միջազգային հանրությանը կոչ է անում առաջ քաշել իր պայմանները՝ Ադրբեջանից պահանջելով. քաղբանտարկյալների անվերապահ և անհապաղ ազատ արձակում; ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության անհապաղ ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ հայկական ժառանգության պաշտպանության համար; Արցախի փախստականներին հնարավորության ընձեռում՝ օգտվելու իրենց վերադարձի իրավունքից՝ լիովին ապահով պայմաններում՝ ըստ Արդարադատության միջազգային դատարանի որոշման։ Հոկտեմբերի սկզբին ադրբեջանական իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտի պատմական կենտրոնի մեծ մասը։ Այս գործողությունները, որոնց նպատակն է՝ ջնջել հազարավոր տարիների պատմության բոլոր հետքերը, համեմատելի են Իրաքում, Սիրիայում և Լիբիայում ԴԱԻՇ-ի իրականացրած հանցագործությունների հետ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ն այնուհետև որակել էր որպես «մշակութային ցեղասպանություն»: Ալիևի ռեժիմը հաստատում է Լեռնային Ղարաբաղից փախստականներին հայրենիք վերադառնալ թույլ չտալու իր մտադրությունները»,- ընդգծել է բարեկամության խմբի ղեկավարը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
