«Ինչ է լինելու նոյեմբերի 5-ից հետո․ այստեղ է գլխավոր հարցը»․ Հակոբ Բադալյան
![]() 384 Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ., 16:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հետևելով իհարկե Վրաստանի խորհրդարանի ընտրությանը, ուշադրություն բաց չթողնենք իրան-իսրայելական կամ մերձավորարևելյան տիրույթը: Այստեղ, ինչպես արդեն հայտնի է, Իսրայելը «պատասխանել» է Իրանին: Եվ կարծես թե այս փուլում դրանով ավարտվել է թեժը: Իրանը հայտարարել է պատասխանի իրավունքի մասին, բայց իսրայելական հարվածը այնպիսին չէ, որ Իրանին «պարտավորեցնի» ընդգծված հարվածի հարցում: Դետալների մեջ ներկայումս չխորանալով, կարծում եմ, որ Վաշինգթոնին հաջողվեց թույլ չտալ այնպիսի էսկալացիա, որը մինչև նոյեմբերի 5-ը կբերեր ռեգիոնալ մեծ պայթյունի, դրա հետևանքով էլ դեմոկրատների նախընտրական «արժեթղթերի» փլուզման: Բայց, ինչ է լինելու նոյեմբերի 5-ից հետո, երբ պարզ կլինի ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը: Այստեղ է գլխավոր հարցը: Եվ այստեղ իհարկե հնարավոր է դիտարկել շատ սցենարներ: Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ այդ թեմային առանձին սցենարային գնահատականով: Առայժմ հայտնեմ տեսակետս խնդրի ավելի ընդգրկուն իմաստով, ինչի մասին նաև օրեր առաջ խոսել եմ հարցազրույցի ընթացքում: Աշխարհը փոխվում է, փոխվում են ռեգիոնները, ռեգիոնալ միջավայրերը, անվտանգության կառուցվածքը առանձին ռեգիոններում և աշխարհում ընդհանրապես: Ի հայտ է եկել ուժերի նոր բալանս, այդ թվում Մերձավոր Արևելքում: Նոր իրողությունները ենթադրում են նոր հարաբերություն: Եվ այստեղ առանցքային նշանակության հարց է դառնում ամերիկա-իսրայելական հարաբերությունը: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, եթե այսպես ասած հին համակարգում ամերիկա-իսրայելական հարաբերությունն էր միջավայր կանխորոշող, ապա այսօր արդեն, և վաղն առավել ևս, նոր միջավայրն է կանխորոշելու ամերիկա-իսրայելական հարաբերություն: Ըստ իս, ԱՄՆ պատկերացնում է դա և համարում, որ հինը պահելը, հնով շարունակելը փակուղի է: Իսրայելը փորձում է դիմադրել, լավ պատկերացնելով իհարկե, որ դիմադրությունն էլ փակուղի է: Բայց Թել Ավիվը կարծես թե չունի իրեն գոհացնող որևէ այլ զարգացման տարբերակ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
