«Կինոն դեռ առջևում է»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի ընտրություններ, կինոն դեռ առջևում է
Ինչպես և Հայաստանում, Վրաստանում նույնպես վրացական ծագման օլիգարխներն օգտագործվում են դրսի ուժերի կողմից Վրաստանում ցանկալի օրակարգ թելադրելու նպատակով: Կասկած չկա, որ օլիգարխիան չարիք է և դա չի ծառայում սեփական ժողովրդին:
Անկախ համարվող արևմտյան դիտորդները խոսում են մեծ ծավալի խախտումների մասին: Գլխավոր խախտումը նշում են. «պաշտոնյաները իրենց իշխանությունը օգտագործում են իշխանության մնալու նպատկով»: Եվ բացատրում են այս երևույթը հետևյալ կերպ. «երբ համայնքային կամ պետական պաշտոնյան իր ծառայողական պարտականությունները իրականացնելու ընթացքում զբաղվում է կուսակցական շահերի սպասարկմամբ և քարոզչությամբ»: Եվ ասում են, որ սա արևմտյան ժողովրդավարական կառավարման էությանը չի համապատասխանում:
Դե արի ու մի ասա. Գրողը տանի ձեզ, այդ նույն բանը, ավելի կեղտոտ եղանակներով, որ դրսևորվում է Հայաստանում, վերջին անգամ Երևանի ընտրություններին, ո՞նց եք հայտարարում, որ խախտումները էական չէին և ժողովրդավար ընտրություններ էին: Սրանց սուտ անկախությունն ու կեղծությունը սահմաններ չի ճանաչում:
Որ իրենց ցանկալի ուժը նույն սրիկայությունները աներ Վրաստանում, ինչպես հիմա նիկոլները անում են Հայաստանում, կասեին՝ խախտումները էական չեն եղել և չեն ազդել ընտրության ելքի վրա:
Այս նույն տրամաբանությամբ իրենց իսկ կողմից մերժված Վենեսուելայի արնախում դիկտատոր համարվող նախագահը հիմա դարձել է իրենց գործընկեր, ինչ է թե նավթ ունի:
Հետո էլ զարմանում են, որ ռուսները կացինն առել ընկել են սրանց ու մեր հետևից: Ինչևէ:
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ընդունում ընտրության արդյունքները և ժողովրդին կոչ է արել փողոց դուրս գալ: Այնպես որ Արևմուտք-Ռուսաստան պատերազմը Վրաստանի հողի վրա մտնում է ակտիվ փուլ»:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
9701:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
9200:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
9400:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
10000:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
85Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
84Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
117Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
88Երեկ, 22:36