«Իր կառավարման հետևանքով պատուհասած աղետի նոր արդարացում ներկայացրեց»․ Մենուա Սողոմոնյան

Միջազգային հարաբերությունների մասնագետ, «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ-ում 2025թ․ պետբյուջեի նախագծի քննարկմանը Փաշինյանը անցած 6,5 տարիների իր կառավարման հետևանքով պատուհասած աղետի նոր արդարացում ներկայացրեց․ «խարխափումը իրական և պատմական Հայաստանների միջև»։
Փաստորեն 6,5 տարի շարունակ նա խարխափում էր և ոչ մի կերպ չէր հաջողեցնում լսել ո՛չ փորձագետների, ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ առանձին շրջանակների կոչերը, հորդորներն ու զգուշացումները։ Եվ այդ ամենը մեր վրա արժեցավ հազարավոր մարդկանց կյանքեր, 12․000 քառակուսի կմ տարածքով հայրենիքի կորուստ, 150․000 մարդու բռնագաղթ։
Փաստորեն «իրական և պատմական Հայաստանների միջև խարխափելու պատճառով» է, որ ունենք տապալված տեղական ինքնակառավարում, երբ համայնքները ղեկավարում են մարդիկ և ուժեր, որոնք ժողովրդի քվեով չեն ընտրվել (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Բերդ․․․․ այսօր Գյումրին է հայտնվում նույն իրավիճակում)։
Փաստորեն «Իրական և պատմական Հայաստանների միջև խարխափելու պատճառով» մինչ այժմ ծաղկում է կոռուպցիան, յուրացվում են պետական իշխանության բոլոր թևերը, պատասխանատու պաշտոնների նշանակվում են ոչ կոմպետենտ մարդիկ, հարատուների սուղ միջոցները ծախսվում են ճոխությունների վրա, սպառողական ապրանքների գները աճում են, իսկ ուսուցիչների, սպաների, պետծառայողների աշխատավարձերը, կենսաթոշակները տեղում դոփում են․․․
Ու հիմա մեր բարի ու ներողամիտ ժողովրդի մեջ կսկսեն ակտիվորեն շրջանառել այն թեզը, որ մինչև հիմա վատ ենք ապրել, քանի որ «խարխափել ենք իրական ու պատմական Հայաստանների միջև»․․․»։

«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
4600:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
113Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
121Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
67425.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
39225.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
38425.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
73425.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
71024.09.2026, 22:42