«Դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ ծրագրեր նախատեսվա՞ծ են»․ Մհեր Մելքոնյան

ԿԳՄՍ նախարարության կողմից Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրեր նախատեսվա՞ծ են դպրոցներում, ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն այս հարցն ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Հարցի ձևակերպումից պարզ չէ, թե ինչ ակնկալիք ունեք։ Բազմիցս նշել եմ, որ կրթության կազմակերպումը պետության գործն է, ինչին շատ լուրջ ենք վերաբերվում։ Կրթության ոլորտում միասնական ստանդարտի խնդիր ունենք՝ բովանդակության, դասավանդման, միջավայրի, կառավարման և այդ ուղղությամբ է, որ աշխատում ենք։ Աշխատանքի ժամանակ ունենում ենք տարբեր գործընկեր կազմակերպություններ և այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը շատ բաց է ցանկացած համագործակցության առաջարկի քննարկման համար, միևնույն ժամանակ խնդրում եմ՝ չմոռանալ, որ կրթությունը ՀՀ-ում աշխարհիկ է և այն խնդիրները, որ քննարկում ենք, պետք է բխի մեր օրենսդրությունից, ոլորտում վարվող պետական քաղաքականությունից»,-պատասխանեց Ժաննա Անդրեասյանը։

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
38824.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
48223.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
77219.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
82018.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
82218.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
88517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
76316.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
72116.09.2026, 13:42