Պայթյուն ու փլուզում՝ Դիլիջան քաղաքում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26 տան բնակիչ 65-ամյա Հրայր Բ-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 00:25-ի սահմաններում պայթյունի ձայն է լսել և մոտենալով նկատել է, որ իրեն պատկանող քարե ավտոտնակը պայթեցրել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և վնասվել է նաև ավտոտնակում կայանված ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կասկածյալը Դիլիջանի բնակիչ 56-ամյա Արամ Կ-ն է, ով ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղափոխվել է Դիլիջանի քննչական բաժին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
173Երեկ, 20:12
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
176Երեկ, 17:42
59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ
198Երեկ, 17:30
Սմբատաբերդի ճանապարհին Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող «ՈւԱԶ»-ն ընկել է ձորը
27218.09.2026, 21:36
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
71818.09.2026, 13:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
27518.09.2026, 11:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
87118.09.2026, 00:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
28817.09.2026, 19:12