««Ազատություն»-ը նպատակ է ունեցել վիժեցնել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը»․ Բորիս Մուրազի
![]() 211 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ., 10:42 «Ես վերջին տասնամյակում չեմ հանդիպել «Ազատություն» ռադիոկայանի այնպիսի հոդվածի, որտեղ հղում տրվեր իր աղբյուրներին»,-«5-րդ ալիք»-ի եթերում ասաց լրագրող Բորիս Մուրազին՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը կամ պաշտոնին մնալը ԱՄՆ կողմից ֆինանսավորվող այդ լրատվամիջոցի համար գերկարևոր և սկզբունքային է։ «Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՆԱՏՕ-ի հետ, և ես կարծում եմ, որ Արևմուտքի համար շատ կարևոր է Անդրանիկ Քոչարյանի ֆիգուրը։ Մյուս կողմից, Անդրանիկ Քոչարյանը մարդ է, որը կարող է իր ձեռքին ունենալ կոմպրոմատներ՝ ելնելով 44-օրյա պատերազմի հանձնաժողովում եղած վկայություններից, որը կարող է օգտագործել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես ճնշման միջոց»,-նման տեսակետ հայտնեց Մուրազին՝ ընդգծելով․ «Որպեսզի Փաշինյանը իր համար նեյտրալիզացնի պոտենցիալ հակառակորդին թիմի ներսում, պիտի Անդրանիկ Քոչարյանին հանել այդ պաշտոնից, ինչն էլ նշանակում է զրկել նրան նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ակնհայտ է, որ ՔՊ-ում այդ պրոցեսները կան, խոսակցություններ եղել են։ «Ազատություն» ռադիոկայանի ժամանակից շուտ տեղեկատվության բացթողումը նշանակում է վիժեցնել էդ պրոցեսը։ Երբ որ պրոցեսը դեռ չի հասունացել, դու դրա մասին հայտարարում ես, և՛ Անդրանիկ Քոչարյանն է ժամանակ ունենում աշխատելու, և՛ հանրությունն է սկսում հարցեր տալ, ընթացքում պատկերներ են փոխվում, և, գուցե, իշխող թիմը հետ կանգնի էդ մտքից՝ մտածելով, որ հանրային աղմուկ կա»,-ասաց Մուրազին և նշեց, որ իր դիտարկամամբ «Ազատություն» ռադիոկայանի ժամանակից շուտ տեղեկատվության արտահոսքը նպատակ է ունեցել վիժեցնելու Անդրանիկ Քոչարյանի հետկանչը հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
