«ՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ներքաշելու և հիմնական դեր ստանձնելու առումով:
Կառավարությունը որպես տարվա հաջողություն կամ բյուջետային տարվա արդյունք կարող է ներկայացնել իր աննախադեպ ջանքերը՝ Թուրքիային խորը և համապարփակ ձևով ռեգիոնալ պրոցեսներում ընդգրկելու և առաջին ջութակի դեր վերապահելու համար:
Սա միակ գործոնն է, որի դեպքում գործող կառավարիչը գերազանցել է Իլհամ Ալիևին և Թուրքիային սիրաշահելու գործում առաջ անցել հնարավոր բոլոր մրցակիցներին:
Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը նախաձեռնեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով տեսակետները տարբեր էր, սակայն նույնիսկ այս պրոցեսի հիմնական քննադատներն էին արձանագրում, որ Հայաստանի նուրբ ու ճկուն քաղաքականության արդյունքում, պաշտոնական Անկարայի ջանքերը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում մխրճվելու առումով, տապալվեց»:

«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
3722:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
4422:18
«Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5321:54
«Թշնամու ներթափանցումը ևս մեկ անգամ բացահայտեց՝ մեր հասարակությունը բաժանվել է իրար ատող հատվածների»․ Արա Պողոսյան
5321:36
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
6221:24
«Այս աղանդավորական միջոցառման ժամանակ պատերին հայերեն գեթ մեկ բառ չկա, անգլերեն պաստառներ են»․ Արմեն Այվազյան
6521:18
«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց
5320:54
«Անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի ցանկում ներառել ևս մի քանիսը»․ Մեսրոպ Առաքելյան
6020:36