Մահվան ելքով վրաերթ` Արագածոտնի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել և ահազանգով դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Պարզվում է վարորդի և մահացածի ինքնությունը։
Ոստիկանությունը և պարեկային ծառայությունը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է կրկնակի վրաերթ տեղի ունեցած լինի, երբ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, մեկ այլ ավտոմեքենա նույնպես վրաերթի է ենթարկել, բայց դեպքի վայրից հեռացել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
24325.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
60625.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
43225.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
66025.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
36325.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
20725.09.2026, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
23424.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
53024.09.2026, 16:12