«Կարող է գերիների վերադարձի հարց լինել, բայց այն չի անդրադառնա Արցախի ղեկավարության վրա»․ Սիրանուշ Սահակյան
![]() 169 Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ., 12:24 «COP29-ը բնապահպանական հարցերից զատ միշտ անդրադառնում է մարդու իրավունքների խնդիրներին, իրավունքի գերակայությանը, և մենք այստեղ ունենք ճգնաժամային իրավիճակ՝ ռեգրես է տեղի ունենում Ադրբեջանում»,- 24TV-ի եթերում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ընդգծելով, որ Բաքուն թիրախավորում է ոչ միայն էթնիկ հայերին՝ ազգային պատկանելության հիմքով, նաև սեփական իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքական ընդդիմախոսներին։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ COP29-ի հյուրընկալման ֆոնին մեծացել է քաղաքական ճնշումը Ադրբեջանի վրա․ «Մենք ունենք դրական սպասումներ, որ որոշակի տեղաշարժեր կլինեն և, վարկանիշը փրկելու նկատառումներով, Ադրբեջանն ազատ կարձակի գերիներին։ Կարծում եմ՝ միջպետական նշանակություն ունեցող այս խնդրի լուծումն ավելի իրագործելի է Ադրբեջանի համար, քան սեփական ընդդիմախոսների ազատ արձակումը։ Բայց վստահ եմ, որ այս միջոցառումը չի կարող դրական անդրադառնալ Արցախի նախկին ղեկավարության վրա, քանի որ նրանք քաղաքական բանտարկյալների կարգավիճակ ունեն, նրանց գործոնը դեռևս շահարկելի-խաղարկելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ «սահմանափակ թվով գերիների վերադարձի հարց կարող է լինել, բայց այն որևէ կերպ չի անդրադառնալու Արցախի նախկին ղեկավարության վրա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
