Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Սա ճակատագրորեն ազդելու է նաև Հայաստանի վրա»․ Հայկ Մարտիրոսյան

«Սա ճակատագրորեն ազդելու է նաև Հայաստանի վրա»․ Հայկ Մարտիրոսյան
236
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ., 13:48

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեսթ Փալմ Բիչում Դոնալդ Թրամփը հայտարարեց հաղթանակի մասին:
Դեմոկրատները կորցրեցին նաև Սենատի վերահսկողությունը: Ստորին Պալատը նույնպես վերահսկում են Հանրապետականները:
Տեղի ունեցածն աննախադեպ իրադարձություն է: Եվ սա ազդելու է համաշխարհային պատմության ընթացքի վրա:
Բայց նաև ճակատագրորեն՝ Հայաստանի:
Այլևս Հայաստանին ամիսներ են մնացել:
Բացված են դռները՝ Իլհամ Ալիևի համար՝ իրականացնելու իր կյանքի երազանքը՝ վերացնել Հայաստանը:
Դեմոկրատների հեռանալով՝ այլևս քիչ բան է խանգարելու դրա իրականացմանը»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան