«Իշխանական բարձր աթոռը մարդուն փչացնո՞ւմ է ի վերջո, թե՞ միայն չտեսներին». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
![]() 333 Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 16:36 «Իշխանական բարձր աթոռը մարդուն փչացնո՞ւմ է ի վերջո, թե՞ միայն չտեսներին»,- «Ռադիո Ավրորա»-ի հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս հարցին ի պատասխան նշեց. «Նախ՝ իշխանական աթոռն այսօր այնքան էլ բարձր չէ, մարդկանց ընկալումն է այդպիսին, մարդկանց մոտ էն հին ընկալումն է մնացել, իրականում էդ առաջվա ձեր իմացած իշխանության աթոռը չի. իշխանական կերակրատաշտա՜կ, իշխանական աթո՜ռ...Դա մենեջերի շատ ծանր ու շատ մեծ պատասխանատվություն ունեցող մարդու աշխատանք է, ու դրա համար մենք այսօր ունենք նաև մարդկային ռեսուրսների խնդիր, որովհետև մարդուն դժվար է համոզել, ասել՝ արի՛ աշխատի, գործ ունեցի շատ մեծ պատասխանատվության հետ, այդ ընթացքում վիրավորանքնե՛ր լսի, ստացի ոչ այնքան բարձր աշխատավարձ, եթե տարվա մեջ մեկ-երկու անգամ պարգևավճար ստանաս, դառնալու է ամբողջ ազգի քննարկման հարց, բայց գնա աշխատի, 3 միլիոնանոց երկիրը տար առաջ: Այսօր մենք խնդիր ունենք, և մասնագետները չեն համաձայնվում գալ աշխատել: Եվ դա՝ իշխանության բարձր աթոռը. դա մարդուց է գալիս, թե դու քեզ ոնց ես պատկերացնում: Օրինակ՝ ես ունեմ պրիմիտիվ մարդկային երազանքներ»: Դիտարկմանը, որ որոշ մարդիկ պաշտոն ստանձնելուց «երկինք են թռնում», Սիմոնյանն Արձագանքեց. «Այդ մարդիկ իրենք իրենց կործանելու են: Ես դա տեսել եմ, մենք ունեցել ենք բազմաթիվ պաշտոնյաներ, որոնց իմ աչքի առաջ աստղայինը տարավ, ճիշտ է հիմա նրանց մեծ մասը գոյություն չունի այլևս քաղաքական դաշտում, բայց դա ամենավատ բանն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
