«ՔՊ-ն համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել». Ստեփան Դանիելյան
![]() 332 Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 19:30 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն մնացել է միայնակ. Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են նրանով, որ այս անգամ պայքարի հիմքում դրված է արժեքային համակարգի խնդիր: Ձախ ծայրահեղ լիբերալները պարտվել են պահպանողականներին: Պայքարի հիմքում դրված է աբորտների, ընտանիքի, գենդերային, քրիստոնեական խնդիրները: Ցուցակը կարելի շարունակել, բայց իմաստն այսքանով հասկանալի է: Եվրոպայում Օրբանը, Վրաստանում ներկայիս «Վրացական երազանքը», Սլովակիայում՝ վարչապետ Ֆիցոն և մյուս պահպանողականները պայքարում են ձախ լիբերալների դեմ: Պատահական չէ, որ, մասնավորապես, Վրաստանի իշխանության դեմ արշավի հիմքում ԼԳԲՏ, օտարերկրյա գործակալների (իրականում ձախ-լիբերալ գաղափարոխոսության պրոկսիները) օրինագծերի խնդիրն էր դրված: Այսինքն, գնում է արժեքային համակարգի համար պայքար: Պատահական չէ, որ Թրամփը, ԱՄՆ հայերի ձայները շահելու համար, զանգահարել էր հենց Արամ Ա կաթողիկոսին: Նրան է տեսնում միջնորդ տեղի հայերի հետ հարաբերվելու գործում: Հայաստանն այսօր, բառիս բուն իմաստով, դարձել է ձախ լիբերալիզմի կղզյակ, շրջապատված պահպանողական ուղղությունը վերցրած երկրներով՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան: ՔՊ-ն տարածաշրջանային, նաև համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել: ՔՊ-ի գաղափարախոսությունը, իսկ այդպիսինը կա, պետք է ուղղակի հետևյալ գործող վարչապետի, գործող վարչապետի գործող կնոջ ելույթները, կրթության նախարարի կրթական ռեֆորմները, դա հասկանալու համար, դիսոնանսի մեջ է գտնվում տարածաշրջանի երկրների հետ: ՔՊ-ն գաղափարախոսական առումով պարտված խմբավորման է վերածվել, և դա սպառնում է մեր քայքայված անվտանգության վերջին բաղադրիչների վրա»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Իրանը ոգու և արիության իսկական դաս ցույց տվեց աշխարհին»․ Վահե Լոռենց
11503:06
«ՔՊ-ականների ներողություններին պետք է հետևեր նրանց հրաժարականները»․ Ոսկան Սարգսյան
13502:06
«ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է և ստեղծվել էր Արցախը հանձնելու համար»․ Ստեփան Դանիելյան
8701:06
«Սա հերթական կռուտիտներով սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է»․ Ռոբերտ Քոչարյան
12000:24
«Ուժեղ Հայաստանի» «գաղտնի» համագումարում հրապարակվել են նախընտրական ցուցակի 35 անունները»․ Լիա Սարգսյան
13800:06
«Այս իշխանությունները կարող են տնտեսական փորձանք բերել Հայաստանի գլխին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
155Երեկ, 23:54
«Ռուսաստանը Հայաստանից ուզում է ընդամենը ռացիոնալ, ոչ թշնամական քաղաքականություն»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
131Երեկ, 23:48
Սպիտակ տունը հայտնել է, որ Իրանը համաձայնել է հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին
176Երեկ, 23:33
