«Ասել էր` ինձ չե՛ն հետաքրքրում ձեր Շուշին ու Քարվաճառը, ավտոյիս չկպչե՛ք». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ինձ չե՛ն հետաքրքրում ձեր Շուշին ու Քարվաճառը, ավտոյիս չկպչե՛ք». մի տղա էր, ով ավտոն Պռոշյանի խաչմերուկում քշել էր կառավարական ամառանոց իջնող երթի մասնակիցների վրա և էդ բառերով հակադարձել մի տարեց մարդու նկատողությանը, թե՝ տղա ջան, Շուշին օրեր առաջ են հանձնել, ընդամենը երկու օր առաջ էլ Քարվաճառը...
Պարզ է՝ էդ տղայի մեջ խոսում է 800 տարի պետականություն չունեցող, օտար կայսրություններին հպատակ գավառական ստրուկը, ում ցեղն ու գերդաստանն աշխարհի չափ ուրախացել են, որ գտել են դարերի երազանքը՝ ավտո ունեն, որն իրենց համար հազար անգամ ավելի թանկ է, քան հայրենիքը՝ Շուշին կամ Քարվաճառը:
Եվ այդ տղան ու իր գերդաստանը ամենևին միակը չեն. էդ տեսակը լցված է բուհերում, ակադեմիաներում, պետական օղակներում: Վերջապես, իշխող խմբավորումը դրա տիպիկ մարմնացումն է, ով ուղղակի էքստազի մեջ անխնա վայելում է թանկարժեք ավտոմեքենաներն ու կյանքի հաճույքները՝ սարսափով, որ շուտով կարող է վերադառնալ գավառականի իր դարավոր ստրկական կյանքին:
Որ օրը ձևավորվեց դարավոր ստրկությունը հաղթահարած իրական հայ էլիտա, ով Շուշին ավելի թանկացրեց սովորական ավտոմեքենայից, և հասարակության ցեղային, տոհմական երազանքում ստրկական անցյալի խորհրդանիշ ավտոմեքենան փոխարինվեց բարձրագույն արժեք՝ շուշիականությամբ, այդ օրը ստրկատիրական հասարակարգի տոհմացեղային խմբերին բնորոշ մտածելակերպից գոնե կանցնենք ֆեոդալական հասարակարգին հատուկ ժողովրդի մտածելակերպի:
Միգուցե այդ ժամանակ արդեն ազգերին հատուկ բարձր մտածողությամբ հանդես գալու հայտ է՞լ կներկայացնենք համաշխարհային պատմության մեջ:
Միայն այդ ժամանակ շանսեր կան, որ ոչ միայն էլ չենք խոսի Երևանը կորցնելու մասին, այլև կրկին կաղոթենք Շուշիի Սբ. Ղազանչեցոցում ու դասի կգնանք Քարվաճառի Վ. Սարոյանի անվան դպրոցում»։

«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
3716:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
6315:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
6915:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
7914:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
8412:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
9012:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
7212:18
«Արցախի մասին երգեր մի գրեք, Արցախի մասին զգույշ խոսեք»․ Մետաքսե Հակոբյան
9311:06