17-ամյա տղայի սպանության հանգամանքները պարզվել են

Իրավապահները պարզել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիճաբանություն-ծեծկռտուքը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել Նոր Խարբերդի գերեզմանների մոտ․ վիրավորը թոքի մասում սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։ Վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը, ում նկատմամբ արդեն քրեական հետապնդում է հայտարարվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Իրանը հրթիռակոծում է նեղուցի երկրները
6700:59
ԱՄՆ-ն հարվածներ է ուղղել իրանական ռազմական օբյեկտներին
9100:56
Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր ինժեները զոհվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
115Երեկ, 22:34
ԱՄՆ-ում 4 տարեկան տղան կրակել է 2 տարեկան եղբոր վրա
150Երեկ, 16:36
Վարորդի ինքնազգացողությունը ղեկին վատացել է
85Երեկ, 16:06
Փլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում
72Երեկ, 15:30
ԱՄՆ-ն հարվածների նոր ալիք է սկսել Իրանի դեմ
157Երեկ, 15:28
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկն ինքնասպանություն է գործել
99Երեկ, 13:12