Փլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչև փրկարարների ու պարեկների ժամանումը, քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնք հետո տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել են փլատակների տակ։ Պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
2418:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
22814:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
14009:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
365Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
377Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
599Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
396Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
512Երեկ, 10:19