«Քիչ են հաշվել, ավելի շատ անշարժ գույք ունեմ». Արմեն Ամիրյան
![]() 171 Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ., 10:54 «Կարծում եմ՝ մի քիչ քիչ են հաշվել, ավելի շատ անշարժ գույք ունեմ ԱՄՆ-ում»,- 24TV-ի եթերում ասաց Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ ի պատասխան այն հարցի, որ «ասեկոսեներ կան, թե 2008-ից մշտապես պետական պաշտոն զբաղեցնելով, ինչպե՞ս եք ԱՄՆ-ում գերթանկարժեք առանձնատուն ձեռք բերել»: «Իմ ամբողջ գործունեության ընթացքում, դեռևս 1994թ-ից, որոշակի ներդրումներ արել եմ Միացյալ Նահանգներում: Այդ ներդրումները խելացի անելու դեպքում և օգտվելով ամերիկյան ներդրումային բանկային համակարգից, դու կարող ես հասնել լավ հաջողությունների: Շնորհակալ եմ Աստծուն, նաև ԱՄՆ-ի այդ բանկային տնտեսական համակարգին, որ հնարավորություն տվեց ինձ այդ դաշտում բավականին կայանալու: Այո՛, ունեցել եմ և շարունակում եմ ունենալ և՛ առանձնատներ, և՛ տարբեր շենքներ, որոնք ինձ բերում են եկամուտ»,- նշեց Ամիրյանը՝ ընդգծելով, որ հասարակության մեջ մի քիչ այլ ընկալումներ կան, իրենց թվում է, թե միլիոնները հենց այնպես դրված են, վերցնում ես, ինչ-որ բան գնում: «Բայց այդ ամենն արվում է վարկերով, շատ ծանր բեռով, որը քո կյանքից, առողջությունից բավականին զգալի հատված է տանում: Բոլորն էլ ունեն աշխատելու, հարստանալու, զարգացնելու, գնելու, հարստությունը բազմապատկելու հնարավորություն: Ընդամենը պետք է ոչ թե բազմոցին պառկել և քննարկել ուրիշների ունեցվածքը, այլ անել նույնը՝ խորհուրդ հարցնելով, խորհրդակցելով»: Անդրադառնալով իր ներկայիս գործունեությանը, Ամիրյանը նշեց, որ բազմաբնակարան 6 հարկանի շենք է կառուցում և ունի վարկային ծանր պարտավորությունների բեռ: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
