«Իր անելիքը չիմացող, իր ստերի մեջ խճճված իշխանություն». Արմինե Օհանյան
![]() 215 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 18:18 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շփոթահար, իր անելիքը չիմացող, իր ստերի մեջ խճճված իշխանություն, որի գրեթե միակ արժանիքը բոլոր անելանելի վիճակներում արդարացումներ գտնելու անգերազանցելի շնորհքն է՝ ժողովրդի ասած՝ «կռուտիտը»: 6 տարվա ընթացքում ամենազարմանահրաշ ու անհավանական արդարացումներն ենք լսել՝ ամենախելագար ու անհեթեթ բացատրությունից մինչեւ նուրբ դեմագոգիա: Բայց միայն այն փաստը, որ դեռ կան մարդիկ, որոնք մինչ օրս հավատում են նրանց, խոսում է «կռուտիտի» հարցում նրանց մեծ տաղանդի մասին: Այն հազվագյուտ դեպքերում էլ, երբ արգումենտներ չեն գտնում, խոսում են հարափոփոխ աշխարհի, քաղաքական տուրբուլենտության մասին, որին հնարավոր չէ դիմակայել: Բայց երբ փորձում ես վերացարկվել մեր իրականությունից և կողքից նայում ես իրադարձություններին, դժվար է չտեսնել այն աբսուրդն ու ողորմելի վիճակը, որում հայտնվել է Հայաստանն ու նրա իշխանությունը: 4 տարի շարունակ խոսել խաղաղությունից, բայց երկիրը դարձնել սողացող պատերազմի օջախ: Զիջել անգամ Արցախը, բայց չկարողանալ հասնել կայունության եւ անվտանգության: Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չկարողանալ հասնել նույնիսկ քո 29,8 ք/կմ-ի ճանաչմանը: Երկիրը զրկել բոլոր դաշնակիցներից՝ քննադատելով նրանց, եւ շարունակ քծնել թշնամիներին՝ չկարողանալ լեզու գտնել նաեւ նրանց հետ: Չկարողանալ վերադարձնել Բաքվի բանտերում խոշտանգվող գերիներին: Չկարողանալ առարկել եւ որեւէ հարցում պնդել սեփական դիրքորոշումը՝ թշնամու հետ շփումներում: Տենչալ խաղաղության պայմանագիր, բայց չկարողանալ գեթ մեկ ստորակետ փոխել պայմանագրի նախագծում, որ թշնամիդ է առաջարկում եւ անգամ այդքան զիջելու, նահանջելու, հարմարվելու պարագայում չստանալ Ալիեւի այդքան «բաղձալի» ստորագրությունը»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
