«Հայաստանի պետական պարտքն օրական աճում է շուրջ 2,5 միլիարդով»․ Գառնիկ Դանիելյան
![]() 232 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 20:36 «Հայաստանի պետական պարտքն օրական աճում է շուրջ 2,5 միլիարդով: Յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով դա շուրջ 5 հազար դոլար է»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Պատգամավորի դիտարկմամբ՝ այս ամբողջ իրականության մեջ բյուջեի հսկայածավալ վատնումներ են տեղի ունենում: «Օրինակ՝ տարբեր համերգների, Սնուփ Դոգի ականջը կանչի, 6 մլն դոլար մենակ գնացել է նրա վրա, որ այդ գումարը տվել են ու հիմա չգիտեն՝ երբ կլինի, ինչ կլինի: Տիեզերք արբանյակ են ուղարկում՝ 8 մլն դոլար: Հիմա էլ հպարտ հայտարարում են, որ էդ 8 մլն-ը, որ ծախսել են, տրինաժոր է, որից պետք է մի քանի լուսանկար ստանան: Էլ չեմ ասում, որ հսկայական գումարներ են գնում հեծանվային արշավների վրա, չեմ խոսում համերգների, ֆեստիվառների մասին: Եվ այս ամեն ինչը մեր քաղաքացիների հաշվին: Հիմա էլ որոշել են հունվարի 1-ից թանկացնել տրանսպորտը, ու դա ցույց են տալիս, թե ինչ մեծ հաջողություն է տեղի ունեցել․․․ Խոսքը տրանսպորտի եռակի թանկացման մասին է․․․ Բայց սա չի վերաբերում իշխանություններին, որոնք ինչպես շարունակել են իրենց թանկարժեք կյանքը, ճանապարհորդությունները, հիմա էլ շարունակում են․․․ Ի՞նչ է սա, եթե ոչ թալան ու անարգանք սեփական քաղաքացիների նկատմամբ»,- հայտարարեց պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
