Ճամբարակում բախվել են Mercedes-ն ու առանց հաշվառման համարանիշի Gaz 52 բեռնատարը. կա զոհ
![]() 491 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 21:24 Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի Gaz 52 մակնիշի բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին, կոտրել սյուներից 2-ը, ինչի հետևանքով երկաթե արգելապատնեշը մխրճվել է ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է: Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: ![]() ![]() |
Իրանի նավահանգստի պայթյունի զոհերի թիվը հասել է 300-ի
13220:20Նոր Նորքի թաղապետն ու աշխատակիցները ծեծեցին Արթուր Չախոյանին (տեսանյութ)
26711:25Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում (տեսանյութ)
27509:49Բժիշկները մի քանի օր պայքարել են 1 տարեկան երեխայի կյանքի համար, բայց՝ ապարդյուն
315Երեկ, 21:30Իրանում կրկին պայթյուն է որոտացել. կա զոհ
484Երեկ, 21:19Ողբերգական վթար՝ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին
322Երեկ, 19:48Թուրքիայում երեխան 2-րդ հարկից ընկել է աղբարկղի մեջ (տեսանյութ)
461Երեկ, 18:19Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (տեսանյութ)
435Երեկ, 13:06