«ՔՊ-ն չմասնացկեց քվեարկությանը, որովհետև իրենք էլ գերի են»․ Էլինար Վարդանյան
![]() 253 Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 00:42 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն այսօր տապալեց հրատապ քննարկման ռեժիմով ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարությունը: Հայտարարությամբ կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Բաքվի բանտերում: ՔՊ-ն չմասնացկեց քվեարկությանը, որովհետև իրենք էլ գերի են, և գերի են մեկ մարդու կամքին: Չմասնակցեց, որովհետև չեն ուզում անել, խոսել կամ նույնիսկ մտածել ինչ-որ բան, որ նրա սրտով չի լինի: Կարևորը խրոխտ հայտարարվեց, որ «ժողովրդի կառավարությունը» բանակցում է և բանակցում է ամեն օր: Ու այդպես «բանակցում է» արդեն չորս տարի, բայց բոլորն էլ գիտեն, որ առ այսօր գերիները վերադարձվել են այլ երկրների ջանքերով: Մնում է հասկանալ, թե ժողովրդի կառավարությանը ենթակա «ժողովրդի պառլամենտի մեծամասնությունն» ինչքան ժամանակ է գերի մնալու և նրանց ում ջանքերով են ազատելու: ՀՀ ԱԺ հայտարարությունը կարևոր էր աշխարհին ցույց տալու համար, որ մեր հայրենակիցների ազատության հարցում մենք բոլորս նույն դաշտում ենք: Աշխարհի տարբեր խորհրդարաններ, միջազգային կառույցներ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով, միջնորդություններով, իսկ մենք լռում ենք: Լռեցինք ՄԱԿ-ի ամբիոնից, լռեցինք COP-29-ին համաձայնություն տալիս, լռեցինք ու էլի լռելու ենք: Լռում և լուռ կուլ ենք տալիս արժանապատվության վերջին մնացորդները»: ![]() Աղբյուրը` էլինար Վարդանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22

